ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

ԲՀԿ-Ն ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ Է ՏԵՍԵԼ ԵՐԱԶՈՒՄ

ԲՀԿ-Ն ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ Է ՏԵՍԵԼ ԵՐԱԶՈՒՄ
07.02.2012 | 00:00

Մեր տեղեկություններով` ԲՀԿ-ն կանգնած է նոր տրոհման շեմին. աղի բլիթի գիշերը, թե առավոտը, հայտնի չէ, հայտնի է միայն, որ ԲՀԿ Շենգավիթի տեղական կառույցի ղեկավար Ռուբեն Մասումյանը (Բենզին Ռուբո) օրերս դուրս է եկել ԲՀԿ-ից:
Շենգավիթի կառույցի ԲՀԿ մի շարք ներկայացուցիչներ արդյոք տեսե՞լ են նույն մարդուն երազում, ինչ պարոն Մասումյանը, որպեսզի «մաս» կազմեն «անջատողական-սեպարատիկ» այդ շարժմանը։ Փորձագետները պնդում են` անշուշտ, որովհետև այս դեպքում ևս, ինչպես Արարատում, հայտնի ԲՀԿ-ականն իր հետևից լիքը ԲՀԿ-ականներ կտանի:
Էս դեպքում, փաստորեն և «ուրեմն», Շենգավիթը նույնպես` «արդե՛ն»:
Կմիանա Հայաստանի՞ն:
Զանգահարեցինք ԲՀԿ գրասենյակ` Խաչիկ Գալստյանին` ճշտելու աղի բլիթից հետո տեսած երազի բոլոր «հմայքները». այն է` դո՞ւրս է եկել ԲՀԿ-ից Շենգավիթի կառույցի ղեկավարը, թե՞ ոչ, և լուրերը համապատասխանո՞ւմ են իրականությանը։ Մեր հարցմանն ի պատասխան Խ. Գալստյանն ասաց, որ Շենգավիթի ղեկավար Մասումյանը գտնվում է արտերկրում (արտերկիրն էլ Մոսկվան է- հեղ.), այդ իսկ պատճառով Շենգավիթի կառույցի նոր ղեկավար է նշանակվել Ավետիս Գրիգորյանը։
Փաստորեն, Շենգավիթը, իրոք, «միացվել է»։
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1286

Մեկնաբանություններ